ԱԱ-2018. Անզուգական Խորվաթիան առաջին անգամ պատմության մեջ դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Խորվաթիայի հավաքականը շարունակում է զարմացնել և հիացնել իր ֆանտաստիկ ֆուտբոլով:
Մոսկվայում խորվաթները կիսաեզրափակիչում հանդիպեցին Անգլիայի հավաքականի հետ: Անգլիացիները արդեն խաղասկզբում հաշվի մեջ առաջ անցան. հիանալի գոլի հեղինակ դարձավ Տրիպյերը:
2-րդ խաղակեսում խորվաթները բացահայտ առավելություն ունեին և նրանց ի վերջո հաջողվեց հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Պերիշիչը:
Հանդիպման հիմնական ժամանակում Խորվաթիան շարունակում էր առավելությամբ խաղալ, սակայն նոր գոլեր չգրանցվեցին:
Իսկ ահա լրացուցիչ ժամանակում Խորվաթիան կարողացավ իր հսկայական առավելությունը գոլի վերածել. 109-րդ րոպեին Մանջուկիչը խփեց 2-րդ գոլը և թիմին հաղթանակ բերեց՝ 2:1: Բրավո, Խորվաթիա, արժանի հաղթանակ:
Խորվաթիան հաղթեց և առաջին անգամ իր պատմության մեջ կխաղա եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Ֆրանսիան:



