«Հադերսֆիլդն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Անգլիայի Պրեմիեր լիգա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ուեմբլիում» կայացած խաղում «Հադերսֆիլդը» 11 մետրանոց հարվածաշարով և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Պրեմիեր-Լիգա: Իսկ ընդհանուր առմամբ, անգլիական բարձրագույն լիգայում թիմը, որը ստեղծվել է 108 տարի առաջ, չէր խաղացել 1972 թվականից ի վեր:
Չեմպիոնշիփում «Հադերսֆիլդը» գրավել էր 5-րդ տեղը, «Ռեդինգը»՝ 3րդ: Փլեյ-օֆում «Հադերսֆիլդը» նախ 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Շեֆիլդին», իսկ հետո՝ «Ռեդինգին»:
Նշենք, որ «Հադերսֆիլդը» բավական տիտղոսակիր թիմ է: 1924-1926 թվականներին թիմը երեք անգամ անընդմեջ Անգլիայի չեմպիոն է եղել, մեկ անգամ՝ Անգլիայի Գավաթակիր:



