Խորվաթիան հաղթեց Դանիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Խորվաթիայի և Դանիայի հավաքականների հանդիպման առաջին խաղակեսից հետո թիմերը փոխանակեցին մեկական գոլ։
Խաղի առաջին րոպեին Մատիաս Յորգենսենը բացեց հաշիվը։ 3 րոպե անց Մարիո Մանջուկիչը խփեց պատասխան գնդակը։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց նույն հաշվով։ Նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ։
11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց Խորվաթիան (3:2) և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Ռուսաստանի հավաքականի հետ։


