100381 դիտում
11:11 11-07-2018
Ինչի համար են Երևանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն ու ոստիկանության գնդապետը պատրաստվում դիմել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին
Օրերս համացանցում տեղեկություններ էին հրապարակվել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը, տարիներ շարունակ զբաղվել են երեխաների առքուվաճառքով և ժողովրդի լեզվով ասած՝ գիշերային թիթեռնիկներ են մատակարարել Դուբայ ու այս ամենը կատարվում է նշված անձանց բարձր հովանու ներքո:
Նշված լուրի իսկությունը ճշտելու նպատակով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել Կ. Բաբակեխյանի հետ, ով հրապարակման առթիվ ասաց. «Արդեն տևական ժամանակ է՝ ինչ-որ անձինք փորձում են կեղծ ու մտացածին տեղեկություններով՝արատավորել թե ինձ, թե Ներսես Նազարյանին: Մենք շատ լավ գիտենք, թե ով է դրա թիկունքում կանգնած և նա չունի այդքան տղամարդկություն, որ իր անունը ինչ-որ սայթերում կեղծ նյութեր հրապարակելու ժամանակ գրի: Մենք կատարվածի մասին պատրաստվում ենք դիմել համապատասխան կառույցներին, որպեսզի կատարեն հետաքննություն և, ի վերջո, այդ ճիվաղը պատասխան տա մարդկանց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հարցին, թե կարող ենք նշել ձեր ասած՝ ոչ տղամարդ ճիվաղի տվյալները, Կ. Բաբակեխյանը պատասխանեց. «Խնդիր չեմ տեսնում, կարող եմ, բայց ուզում եմ, որպեսզի նա անակնկալի գա, երբ համապատասխան կառույցից ծանուցագիր կստանա, որ իրեն հրավիրում են որպես կասկածյալ, իսկ հետո նախաքննության ընթացքում կապացուցվի, որ նա շարքային ժուլիկ է, բանսարկու ու հանրահայտ շանտաժիստ և այդ ժամանակ ոչ միայն նա է պատասխան տալու, այլ նաև նրա թիկունքին կանգնած անուղեղները»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անցյալ տարի հեռուստատեսությամբ տեսանյութ էր հրապարակվել, որ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անունը շահարկող տարբեր մարդկանց մոտ «Վանոյի Արտակ» ներկայացած անձը փորձել է շանտաժի, զրպարտության ու անհիմն վարկաբեկելու նպատակով գումարներ շորթել հանրությանն հայտնի մարդկանցից, սակայն այդ ամենը բացահայտվել ու ինքնակոչ «Վանոյի Արտակ» կոչեցյալը հայտնվել էր ճաղերի հետևում, որից հետո նա սկսել էր էլկետրոնային լրատվամիջոցներով կեղծ տեղեկություններ տարածել, այս անգամ այն ժամանակվա հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հասցեին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Բաբակեխյանն ու Ն. Նազարյանը կատավածի մասին պատրաստվում են դիմել Ազգային անվտանգության ծառայությանը և կասկածյալը հենց ինքնակոչ «Վանոյի Արտակն» է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է համապաստախան կառույցներից պարզել, արդյոք գոնե այս անգամ բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն կկատարավի, թե նախորդ տարիների նման այս ամենը կհամարեն հերթական նյութ և ընթացք չեն տա ու եթե ժամանակին օրինական ընթացք տրվեր ինքնակոչի ու նրա հովանավորյալների բարբաջանքներին, ապա հերթական կեղծ տեղեկությունները չէին հայտնվի համացանցում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում անդրադառնալու է ինքնակոչ «Վանոյի Արտակի» գործունեությանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: