ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամաններով Սիսիանը ունի նոր ոստիկանապետ, Կոտայքի մարզն էլ՝ նոր վարչության պետի ծառայության գծով տեղակալ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին , ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ:
Մինչ այդ ՀՀ ոստիկանապետի հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետը:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Զաքարյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
Դ. Պետրոսյանը ոստիկանության համակարգում համարվում է ամենապրոֆեսիոնալ ու օպերատիվ կադրերից ու նախկինում՝ որ բաժիններում էլ որ աշխատել է, տվյալ բաժնում հանցագործությունների նախականխման ու բացահայտման ցուցանիշները միշտ եղել են բարձր:
Իսկ Գ. Զաքարյանը նախկին «հրեշտակների ջոկատից» է եղել, գործընկերների շրջապատում էլ համարվում է «խաղաղության աղավնի»:
ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն է

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Գևորգ Զաքարյանն է