ԱԱ-2018. Ֆրանսիան եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Բելգիային:
Հաղթականը գոլը 51-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին:
Ֆրանսիան իր պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ: Գլխավոր խաղում Դեշամի թիմի մրցակիցը կլինի Անգլիա-Խորվաթիա հանդիպման հաղթողը:



