211652_close_icon
views-count11131 դիտում article-date 14:43 20-05-2017

Ռոնալդինյո. ԱԱ-2018-ի եզրափակիչում կարող են հանդիպել Ռուսաստանն ու Բրազիլիան

Բրազիլիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն մեկնաբանել է իր թիմի հնարավորությունները 2018 թվականի աշխարհի առաջնությունում, որը կայանալու է Ռուսատսանում: «Չեմ սիրում չեմպիոնության հավակնորդ արտահայտությունը: Նախոր աշխարհի առաջնությունում էլ էինք մենք ֆավորիտ, բայց ամեն ինչ գնաց ոչ այնպես, ինչպես մենք էինք նախատեսում: Փոխարենը մեկ տարի առաջ մեր տղաները Օլիմպիադայում ոսկե մեդալներ նվաճեցին: Եբ այժմ էլ ընտրական մրցաշարում հաջող են հանդես գալիս, օգնեց գլխավոր մարզչի փոփոխությունը: Ինչ վերաբերում է եզրափակչին, ապա չեմ բացառում Ռուսաստան-Բրազիլիա խաղը: Ամեն ինչ հնարավոր է: Դա շատ գեղեցիկ կլիներ», ասել է Ռոնալդինյոն:

Նմանատիպ նյութեր