211652_close_icon
views-count23710 դիտում article-date 15:20 04-05-2018

Մխիթարյանը կարող է չխաղալ Եվրոպայի լիգայի 2018/19 եզրափակիչում, եթե «Արսենալը» հասնի այնտեղ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկոյին» պարտվելուց (0:1) հետո «Արսենալը» նորից հանդես կգա Եվրոպայի լիգայում, քանի որ ԱՊԼ-ում լոնդոնյան ակումբը կորցրել է առաջին քառյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունները: Հաջորդ տարի Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու Բաքվում: Եթե «Արսենալը» հասնի եզրափակիչ, ապա թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել այդ հանդիպմանը: 2015 թվականին, երբ հայ ֆուտբոլիստը խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», թիմի հետ չմեկնեց Բաքու՝ Եվրոպայի լիգայում «Գաբալայի» հետ հանդիպմանը: Այն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մխիթարյանը կարող է Ադրբեջանի տարածք մտնելուց պես ձերբակալվել՝ 2011 թվականին Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտնում է [url=https://www.vivaronews.com/ru/esli-v-sleduyushhem-godu-arsenal-vyjdet-final-ligi-evropy-poluzashhitnik-genrix-mxitaryan-mozhet-ne-sygrat]Vivaronews[/url]-ը:

Նմանատիպ նյութեր