«Բարսելոնան» հայտարարեց Արթուրի ձեռք բերման մասին
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց «Գրեմիոյի» կիսապաշտպան Արթուր Ռամոսի տեղափոխության մասին:
Տրանսֆերի արժեքը կազմել է 31 մլն եվրո: Եվս 9 մլն նախատեսված են պարգևավճարների տեսքով:
Բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կկնքի 6-ամյա պայմանագիր: Հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո:


