«Բարսելոնան» հայտարարեց Դելոֆեուին ձեռք բերելու մասին
Իսպանացի կիսապաշտպան Ժերար Դելոֆեու կվերադառնա «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարեց խաղացողին վերագնելու մասին:
Նախորդ մրցաշրջանի երկրորդ շրջանը Դելոֆեուն վարձավճարով անցկացրեց «Միլանում»: Խաղացողի իրավունքները պատկանում էին «Էվերթոնին», որը նրան «Բարսելոնայից» ձեռք էր բերել 2015-ին:
Կատալոնական ակումբը որոշեց օգտվել ֆուտբոլիստին նորից գնելու հնարավորությունից: Մոտ օրերս «Բարսելոնան» ու «Էվերթոնը» կհամաձայնեցնեն գործարքի բոլոր պայմանները: Դելոֆեուն «Բարսելոնայի» հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2019 թվականի ամառը: