«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Սիլեսենին ձեռք բերելու մասին
«Բարսելոնան» հաստատեց «Այաքսի» դարպասապահ Յասպեր Սիլեսենին ձեռք բերելու մասին:
27-ամյա հոլանդացին կատալոնական ակումբի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 13 մլն եվրո, ևս 2 մլն եվրո նախատեսված է պարգևավճարների տեսքով:
Սիլեսենի հրաժարագինը «Բարսելոնայի» հետ պայմանագրով կազմում է 60 մլն եվրո: