«Ատլետիկո»-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ռեալ»-ի հետ. տեսանյութ
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն կրկին հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Հիշեցնենք, որ Մադրիդյան ակումբը առաջին խաղում 1:0 հաշվով առավելության էր հասել բասկյան ակումբի նկատմամբ: Այդ խաղի միակ գոլի հեղինակը դարձել էր Դիեգո Գոդինը:
«Ատլետիկ Բիլբաո» - «Ատլետիկո Մադրիդ»`1:2
Գոլեր` Ադուրիս 42' – Գարսիա 55', Կոստա 86'