211652_close_icon
views-count13665 դիտում article-date 21:36 04-07-2018

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չմտնել դեկորատիվ լողավազաններ

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին՝ հատկապես Վարդավառի օրը, հորդորում է չմտնել դեկորատիվ լողավազաններ: «[url=https://armenpress.am/arm/news/939873.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ դրանց մոտ կան արգելող ցուցանակներ: «Երևանում առկա բոլոր դեկորատիվ լողավազանների մոտ կան ցուցանակներ, որտեղ գրված է, որ լողալն արգելվում է: Բայց, օրինակ՝ Վարդավառի օրը չենք կարող արգելել քաղաքացիներին մտնել այդ լողավազաններ»,- նշեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հուլիսի 8-ին Կարապի լճում կայանալիք Վարդավառի տոնի ժամանակ ջրցան մեքենաների ջուրն ապահովելու է «Վեոլիա Ջուր» ընկերությունը. մեքենաներում կլինի խմելու ջուր:

Նմանատիպ նյութեր