ԱԱ-2018. ՌԴ Պետդումայում կոչ են արել օտարերկրացիների հետ ինտիմ կապերի մեջ չմտնել
Ռուսաստանի Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահ Տամարա Պլետնյովան ռուս կանանց կոչ է արել ինտիմ կապերի մեջ չմտնել օտարերկրացիների հետ, որոնք ժամանել են աշխարհի առաջնությանը:
Պատգամավորը նշել է, որ նման վարքագիծը հանգեցնում է ոչ լիարժեք ընտանիքներում երեխաների ծնվելուն: «Նման երեխաները տուժում և տուժել են, դեռ խորհրդային տարիներից:
Դեռ լավ կլինի, եթե մի ռասայի լինեն, իսկ եթե այլ ռասայի են, ապա դա ընդհանրապես... Մենք պետք է մեր երեխաներին ծննդաբերենք: Ես ազգայնական չեմ, բայց՝ բոլոր դեպքերում», ասել է պատգամավորը:
Նա հայրենակցուհիներին կոչ է արել սիրո հողի վրա ամուսնանալ ՌԴ քաղաքացիների հետ, լավ ընտանիք ստեղծել, համերաշխ ապրել, երեխաներ բերել ու դաստիարակել նրանց:
ԱԱ-2018-ը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքներում՝ հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը: