Australia Open. Նադալը հաղթեց Ֆեդերերին և դուրս եկավ եզրափակիչ
Australia Open-ի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը վստահ հաղթանակ տարավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Աշխարհի առաջին ռակետը մրցակցին հաղթեց 7:6 (7:4), 6:3, 6:3 հաշվով:
Եզրափակիչում Ռաֆել Նադալին կդիմակայի մեկ այլ շվեյցարացի` Ստանիսլավ վավրինկան, ով կիսաեզրափակիչում առավելության էր հասել չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ: