ՀՀ առողջապահության նախարարը այցելել է Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Լոռու մարզ:
Նախարարը նախ շրջայց է իրականացրել Սպիտակի հիվանդանոցում, այնուհետ արդեն խորհրդակցություն լոռու մարզպետարանում՝ Մարզպետ Հրանտ Մարգարյանի, ոլորտի այլ պատասխանատուների հետ:
Խորհրդակցությունից հետո նախարարն ուղեւորվել է Վանաձորի բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, տեղում ծանոթացել իրավիճակին, տվել հանձնարարականներ:
Պատկան մարմինները նախարարին տեղեկացրել են, որ բժշկական կենտրոնի բացման հետ կապված կան որոշակի խնդիրներ:
Նախարարը հանձնարարել է հնարավորինս արագ ներկայացնել խնդիրներն ու դրանց տալ հստակ լուծումներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի