Վարորդների համար պատուհաս դարձած՝ Արմավիրի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող Շահումյան գյուղի մի քանի կմ ճանապարհը սկսել են հիմնանորոգել. ճանապարհաշինարարներին են անակնկալ այցելել ՏԿԵ նախարարը, Արագածոտնի և Արմավիրի մարզպետները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը սկսել է Արմավիրի մարզը Արագածոտնի մարզին կապող՝ Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող Շահումյան բնակավայրի մոտ 5 կիլոմետրանոց գլխավոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 7-ին, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհաշինարարները հատուկ տեխնիկայով սկսել են խոտանված ճանապարհի վրայից հեռացնել հին, արդեն քայքայված ասֆալտը, որից հետո ճանապարհը պատվելու է խճաքարով, ապա 3 շերտով իրականացվելու է ասֆալտապատում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշում էին, որ մինչ ասֆալտապատումը ճանապարհին փոխվել են նաև կոյուղատարերն ու ջրահեռացման խողովակները։
Իսկ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար արդեն 2 անգամ իրենց են այցելել ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյան, Արագածոտնի մարզպետ Ս. Մովսիսյանը և Արմավիրի մարզպետ Վ․ Խաչատրյանը։
Իսկ որ ճանապարհն ըստ իրենց լինելու է որակյալ, դա կզգան վարորդները, երբ հիմնանորոգված ճանապարհն ամբողջությամբ կհանձնվի շահագործման։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։