Հարավային Կորեայի հավաքականի վրա ձվեր են շպրտել տուն վերադառնալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ում իր մրցելույթներն ավարտելուց հետո Հարավային Կորեայի հավաքականը հայրենիք վերադարձավ:
Ինչհոնի օդանավակայանում մի խումբ անհայտ անձինք թիմի վրա ձվեր են շպրտել, մասնավորապես՝ դրանք դիպել են հարձակվող Սոն Հին Մինին: Սակայն որևէ լուրջ վնաս ոչ մեկին չեն հասցրել:
Հիշեցնենք, կորեցիներն իրենց խմբում գրավեցին երրորդ տեղը՝ վերջին տուրում հաղթելով աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականին՝ 2:0:



