«Մեր խորհրդարանում կարող են իրար վրա շիշ շպրտել, եթե շպրտել ենք էլ, ուրեմն ինչ տեսել, էն սովորել ենք». Անհետ կորած զինվորի հայր․Aravot
ՊՆ շենքի դիմաց անհետ կորած զինվորների հարազատների ու Ռազմական ոստիկանության աշխատակիցների բախման դեպքով, ոստիկանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են անհետ կորածների երկու հարազատ՝ Արսեն Ղուկասյանը եւ Ապիջան Սարգսյանը: Վարույթ իրականացնող մարմինն արդեն միջնորդություն է ներկայացրել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ձերբակալություններից հետո անհետ կորածների հարազատները այսօր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի, սակայն այնտեղից գնացին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Աջափնյակի նստավայր:
«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին ու Ապիջանին ձերբակալել են, տեղափոխել Մասիվի քաղմաս: Տեղեկություն ունենք, որ հիմա տեղափոխում են Աջափնյակի դատարան: Իմ իմացած տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ՊՆ շենքի դիմաց անցկացրած ակցիայի դեպքով հորինված մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր, որովհետեւ Արսենին ու Ապիջանին ձերբակալելու հիմքեր չկան»,-լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը: Հարցին՝ ճի՞շտ է, որ գործում ոստիկանի ցուցմունք կա, Ուզունյանն ասաց՝ շատ բան չգիտի:
Տեղյակ չէր նաեւ, թե որ դրվագով են վարույթ նախաձեռնել , ձերբակալել:
«Իրենց ուզածն էն է՝ ոչ մեկ ձայն չհանի, իրենց ուզածին հասնեն, սրանք ապիկար իշխանություն են»,-անհետ կորած զինվորի հայրը: Դիտարկմանը, թե ձերբակալվածները շշով հարվածել են ոստիկաններին,պարոն Ուզունյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ շիշ, սուտ է, նման բան չի եղել:
Ինչ որ մեկին այդ շիշը կպե՞լ է, տեսանյութեր կան, թող ցույց տան: Կամ մեր երկրի խորհրդարանում կարող են իրար վրա շիշ շպրտել, եթե շպրտել ենք էլ, ուրեմն ինչ տեսել, էն սովորել ենք: Ափսոսում եմ, որ ես չեմ շպրտել, հաջորդ անգամ ես էլ կշպրտեմ: Որովհետեւ դա եմ տեսել, դա եմ սովորել»: