Կրիստիան Էրիկսեն. Չեմ կարծում, թե Մոդրիչից թույլ եմ
«Տոտենհեմի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը գնահատել է իր խաղամակարդակը:
«Չեմ կարծում, որ Մոդրիչից թույլ եմ: Նա անհավանական թվով գովեստների է արժանացել:
Իհարկե, նրան օգնում է այն, որ խաղում է «Ռեալում», սակայն նա միշտ խաղում ամենաբարձր մակարդակով: Նա այնպիսի խաղացող է, որի դեմ խաղալն արդեն մեծ հաճույք է պատճառով:
Խորվաթիայի հավաքականում նա ավելի հարձակողական դեր է խաղում, քան՝ «Ռեալում», ասել է Էրիկսենը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Դանիան ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում հանդիպելու է Խորվաթիայի հետ: