211652_close_icon
views-count1372 դիտում article-date 13:39 06-02-2016

Կրիստիան Ռոդրիգես. Այս պահին Սուարեսը Մեսիից ուժեղ է

Ուրուգվայի հավաքականի և արգենտինական «Ինդեպենդյենտեի» կսապաշտպան Կրիստիան Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հասցեին: «Ներկա պահին Սուարեսը Մեսիից ավելի ուժեղ է: Այժմ նա անհավանական մարզավիճակում է: Ես հպարտ եմ Լուիսով, քանի որ նա իմ հայրենակիցն է և հավաքականում իմ խաղընկերը», ասել է Ռոդրիգեսը: Վերջին 5 խաղում Սուարեսը «Բարսելոնայի» կազմում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր