ՄՅՈՒ-ից հրավեր ստանալն ինձ համար պարգևատրում էր այն ամենի համար, ինչ ես վերապրեցի. Էրիկսեն
armsport.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը բացատրել է՝ ինչու է որոշել տեղափոխվել անգլիական թիմ: Ավելի վաղ նա հանդես է եկել «Բրենտֆորդում» և ՄՅՈՒ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակում: Էրիքսենը լավ է ծանոթ թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ.
«Ես բավականաչափ տարբեր հնարավորություններ եմ ունեցել: Կային տարատեսակ տարբերակներ, որոնցից ես կարող էի ընտրել: Բայց կարևոր էր լավագույն տարբերակն ընտրելը:
Իհարկե, «Բրենտֆորդը» ցանկանում էր, որ ես մնայի: Բայց ես հասկացա, թե կարիերայիս որ փուլում եմ գտնվում: Ես հնարավորություն ունեցա կատարելու այնպիսի քայլ, որի մասին ես երազում էի և հույս ունեի: Ես ցանկանում էի ավելի խոշոր ակումբ տեղափոխվել: ՄՅՈւ-ն աշխարհի առաջատար ակումբներից մեկն է: Ինձ համար սա կարծես պարգև էր այն ամենից հետո, ինչի միջով ես անցել էի: Հիանալի էր այդպիսի ակումբից առաջարկ ստանալը»,- Էրիկսենի խոսքերն է փոխանցում Bold.dk-ը: