17951 դիտում
18:26 29-06-2018
Արամ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին հանդիպել է նրա ձերբակալվելուց առաջ. «Իմ ասածն իր համար շոկային էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր Արամ Սարգսյանը հանդիպել է Մանվել Սարգսյանին՝ նրա ձերբակալվելուց 3 օր առաջ, հայտնում է [url=https://news.am/arm/news/459281.html]news.am[/url]-ը։
«Հանդիպել եմ եւ խոսակցություն է եղել, որ ճիշտ կլինի՝ դու հրաժարվես Երկրապահի նախագահի պաշտոնից՝ հնարավորություն տալով, որ մնացած տղաները վերադառնան երկրապահ, դու մնաս ԵԿՄ վարչության անդամ»,-այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։
«Այս պահին չէի ցանկանա գնալ, հանդիպել, քանի որ ասելիք չունեմ։ Այն ինչ մտածում եմ, տեսել եմ, կանգնել ու հիմա իր երեսին ասելը չեմ կարծում, որ ճիշտ է: Կամ գնալ ու մխիթարել, սուտ բաներ ասել, դրա ցանկությունը չունեմ, նա ասել է որ ի զորու է իր անմեղությունը ապացուցել, շատ կցանկանայի որ նա դա կարողանար։ Նա իսկապես լուրջ առողջական խնդիրներ ունի, օնկոլոգիական հիվանդ է, 12 անգամ քիմիաթերապիա անցած, թոքի կեսը հեռացրած է, զարմացած եմ, որ մահվան ու կյանքի եզրին գտնվող մարդը կարող էր նման քայլի գնալը։ Նման մարդիկ այդ պահին ցանկանում են մաքսիմալ բարություն անել, բոլորին ներել, իրենց ունեցածը բաժանել»,-ասաց նա:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանը այդ հանդիպման ժամանակ համաձայնե՞լ է հեռանալ ԵԿՄ նախագահի պաշտոնից, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրն այն չի, որ ինքը համաձայն էր, բայց այնպես էլ չի, որ այդ զրույցը շարունակելու տեղ չուներ: Իհարկե, առաջին հայացքից էդ իր համար շոկային էր, բայց ես հասկացա, որ դա թեմա է, որը կարելի է զարգացնել»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/459281.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38699 դիտում
11:46 24-07-2014
Ադրբեջանցիները, գեներալ Մանվել Գրիգորյանին տեսնելով, ծնկի են իջել, սկսել ծափահարել ու երգել նրա համար
Այս բաժնից
874 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)