Տալլինի քաղաքապետը հոսպիտալացվել է կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվելուց հետո
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը հոսպիտալացվել է` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մաիս հայտնում է Delfi լրատվականը` վկայակոչելով Կենտրոնական կուսակցության մամուլի քարտուղար Տավվի Պուկկին:
Հիշեցնենք, որ նախօրեին Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը ձերբակալել էր Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարին՝ կաշառք ստանալու կասկածանքով: