Վազգեն Սարգսյանի սպանությունից 10 օր առաջ նրա կաբինետում էի ու նրա սպանության մասին հայտնեցին նրա առաջադրանքը կատարելու ժամանակ. Մանվել Գրիգորյան
Վազգեն Սարգսյանի սպանությունից 10 օր առաջ նրա կաբինետում էի, հանձնարարական էր տալիս: Այս մասին այսօր` մարտի 5-ին, Սպարապետի ծննդյան օրը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
«Կառավարության շենքում էր: Հանդիպեցինք, հանձնարարականներ տվեց: Ասում էր, որ միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպենք: Զինվորականներին շենք պետք է հանձնեինք, նախարարն էլ էր գալու: Ու այդ միջոցառման օրը զանգ են տալիս ու այդ լուրը հայտնում»,- պատմեց Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան: