211652_close_icon
views-count47786 դիտում article-date 10:34 29-06-2018

Սկանդալ Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնում. անհարգանքի են ենթարկել դիակը. նկարահանել են դիահերձումը և այն տարածել համացանցում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 71-ամյա Շավարշ Գևորգյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դիահերձարանի սանիտար Ն.-ն կանգնել է դիահերձարանի սեղանի վրա ու կատարել է դիահերձում: Նրան այդ պահին տեսանկարահանել է դիահերձարանի սանիտար Վ. Մ.-ն որից հետո տեսանյութը տրամադրել է կենտրոնի աշխատակից Նունե Մ.-ին: Շ. Գևորգյանը հայտնել է նաև, որ Նունե Մ.-ն տեսանյութը տարածել է համացանցում և այդ կերպ անհարգանքի է ենթարկել դիակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում արդեն ունեն տեսանյութը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր