211652_close_icon
views-count2329 դիտում article-date 16:00 09-01-2020

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննություն կիրականացնի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հնարավորություն տալ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննություններ իրականացնել՝ դրանով ապահովելով նաև փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովման խնդիրը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գործնականում հաճախ հատկապես քաղաքացիական և վարչական գործերի շրջանակում փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց համար պետական բյուջեից հատկացված միջոցները չեն բավականացնում և արդյունքում պահանջվող փորձաքննության արդյունքների ապահովման խնդիր է առաջանում: Պետական բյուջեից հատկացվող միջոցները բավականացնում են միայն քրեական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննությունների համար, իսկ քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննությունների իրականացման հնարավորությունը կլուծի գործնականում հաճախ առաջացող` փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովման խնդիրը: Այս որոշմամբ փոխվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» գործունեության առարկան և նպատակները, կատարվել է փորձաքննության ենթակաօբյեկտների, փորձաքննության տեսակների հստակեցում և առանձնացում, ընդլայնվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության շրջանակը` ներառելով նաև քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային, համալիր, կենդանի անձանց, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննությունների իրականացումը:

Նմանատիպ նյութեր