3055 դիտում
18:43 19-11-2014
Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար, դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։ Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով Ս.Հայրապետյանը ձերբակալվել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
10021 դիտում
16:13 18-03-2015
Արմավիրի հարկային տեսչության պետը ձերբակալվել է 70,000 դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով
20947 դիտում
10:04 10-10-2017
Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պաշտոնատար անձինք
Այս բաժնից
1033 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1384 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1195 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան