7461 դիտում
22:35 28-06-2018
Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետի օգնականն անդրադարձել է Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութին
Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը մեկնաբանել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ տեսանյութին և դրա պատրաստմանն իր մասնակցությանը:
[url=https://armenpress.am/arm/news/939308.html]Armenpress[/url].am-ի փոխանցմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում կոռոպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, ով նաև FACT.tv –ի պատրաստած հաղորդման հեղինակն է, ընդգծեց, որ դա հետաքննություն էր իր բոլոր դրսևորումներով: «Խնդիր էր դրված ցույց տալ հայտարարագրված ունեցվածքի չերևացող կողմը»,- ասաց Մկրտչյանը:
Արեն Մկրտչյանը նշեց, որ այլևս մասնակցություն չունի հաղորդմանը, սակայն վստահ է, որ թիմը կշարունակի աշխատանքը: «Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հետաքննությունը մեկնարկել է 2017 թվականի նոյեբերի 1-ին: 2018 թվականի փետրվարին այն ավարտվել էր հեղափոխությունից առաջ: Դրանից հետո իմ նշանակումը եղավ»,-նշեց նա՝ հավելելով, որ նյութերը ամբողջ ծավալով փոխանցվել են ԱԱԾ-ին:
Արեն Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ հետաքննություն իրականացնողներն ու ինքը կկանչվեն ԱԱԾ «Երևան » հիմնադրամի գործով հարցաքննության:
FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել էր տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը:
Նմանատիպ նյութեր
3452 դիտում
17:08 27-04-2017
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
1386 դիտում
19:48 25-08-2022
«Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացում». ՔՈ կուսակցություն
1006 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին