1389 դիտում
19:48 25-08-2022
«Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացում». ՔՈ կուսակցություն
Պատերազմից հետո` երկու տարի անց, տարբեր նախագծերով ներկայացվում է բանակի բարեփոխումների հայեցակարգը։ Դրանից առաջինը` բանակի ղեկավարման համակարգի փոփոխությունն էր, որով բանակի ղեկավարման ինքնավար համակարգը դրվեց քաղաքական ուղղակի կառավարման տակ՝ պատճառաբանելով, որ հիմա վարչակազմը ուղղակի պատասխանատվություն է կրելու բանակի համար և փաստեցին, որ մինչ այդ իրենք պատասխանատվություն չեն կրել։
Մեր համոզմամբ՝ այս փոփոխությունների նպատակն իրականում բանակի նկատմամբ լիարժեք վերահսկողություն է, որի արդյունքում բանակը չի կարողանալու լինել քաղաքականապես չեզոք և հանրային վերահսկողության տակ գտնվող մարմնի կարգավիճակում։ Եվ ըստ այդմ, դրա արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով կասկածի տակ է դրված։ Իսկ այժմ ներկայացվել է մի նոր նախագիծ, որով փողի դիմաց ժամկետային զինծառայողները կարող են ազատվել ծառայությունից։
Սա սահմանադրական իրավունքի, կյանքի իրավունքի և սոցիալական արդարության ոտնահարում է, և այն խորացնելու է երկրում սոցիալական բևեռացումն ու անարդարության զգացումը։
Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացումը։ Սա հանգեցնելու է նրան, որ մեր երկրում կյանքի արժեքը և իրավունքը բոլորի համար չէ, և դրա իրավունք ունի միայն հարուստը, իսկ աղքատը պետք է մեռնի հարուստի համար։ Սա հանգեցնելու է արտագաղթի, քանի որ մարդիկ երկրից հեռանում են ոչ միայն սոցիալական վատ վիճակից, այլ նաև անարդարության մթնոլորտից։ Երկարաժամկետ կտրվածքում առաջանալու է, որոշակի պրոֆեսիոնալ զինվորական մաս, որը կտրված լինելով ժողովրդական վերահսկողությունից, հիմք է դնելու ռազմական հեղաշրջումների և տարատեսակ, կասկածելի քաղաքական վերահսկումների։
Քաղաքացու Որոշում կուսակցությունը դեմ է արտահայտվում այս նախագծին։ Մենք գտնում ենք, որ Քաղաքացու Որոշում կուսակցության կողմից մինչ այդ առաջարկված ժողովրդական բանակի ձևավորման սկզբունքները, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի ու բնակավայր պետք է պատրաստ լինի և կարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը, լավագույնս են արտահայտում մեր երկրի անվտանգության շահերը։
«Քաղաքացու որոշում» կուսակցություն

Նմանատիպ նյութեր
934 դիտում
13:00 31-07-2023
Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է. Գևորգ Դանիելյան
3452 դիտում
17:08 27-04-2017
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
1006 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Այս բաժնից
766 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
655 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է