211652_close_icon
views-count1003 դիտում article-date 17:57 04-08-2023

Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի հիմնական գործողությունները, որոնք նպատակ ունեն աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետևողական ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի և իրավական և ինստիտուցիոնալ հենքի կատարելագործմանը։ Կողմերը քննարկել են նաև ծրագրի առաջիկա մեկ տարվա համար պլանավորվող գործողությունները:

Արդարադատության նախարարի տեղակալի կողմից ներկայացվել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքը և դրա շրջանակներում համագործակցության հետագա հնարավոր ուղիները, ներառյալ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվայնացման, հանրության իրազեկվածության բարձրացման, և ոլորտային քաղաքականությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի հետագա փուլում վերոնշյալ ուղղություններով աջակցության շրջանակները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ։

Նմանատիպ նյութեր