211652_close_icon
views-count1451 դիտում article-date 15:17 26-06-2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարին

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը կարևորեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։ Րաֆֆի Համբարյանն ԱԳ նախարար Մնացականյանին ներկայացրեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին համահայկական նշանակության ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ:

Նմանատիպ նյութեր