211652_close_icon
views-count325125 դիտում article-date 18:15 25-06-2018

Ալեքսանդր Սարգսյանն իր թիկնապահներով բերման է ենթարկվել ոստիկանություն. նրանք չկարողացան ճողոպրել ոստիկաններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության , ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությա ծառայողները ոստիկանություն են բերման ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, ով ավելի շատ հայտնի է «Սաշիկ» մականվամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա եղել է իր և իրեն ուղեկցող ավտոմեքենայով, և իրավապահները, երբ կանգնեցրել են նրա և իրեն ուղեկցողի ավտոմեքենաները, նրանք դիմել են փախուստի, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ կատվի խաղը, մկան մահը։ Ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել են Ա. Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը, որից հետո վերջիններս ավտոմեքենաներով բերման են ենթարկվել ոստիկանություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր