102247 դիտում
09:57 23-02-2024
Սպանություն՝ Երևանի կենտրոնում. կասկածյալը, ով մահացածի որդին է, չկարողացավ ոստիկաններից ու պարեկներից ճողոպրել. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 Բ շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրանական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ. Գարակյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյնաի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ.-ի դին:
Դեպքի վայր ժամանած Երևանի «Կենտրոն» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռաֆիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Հրայր Մկրտչյանը:
Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրանական բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածը իր ընկեր Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ.-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ.-ի որդին՝ 24-ամյա էրիկ Գ-ն, և նա հարվածներ է հասցրել Ավետիք Մ.-ին, ինչպես նաև մի քանի հարվածներ էլ հասցրել է հորը՝ Արման Գ.-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մահացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները հասնելով դեպքի վայր, նկատել են, որ մի տղա դեպքի վայրից դիմում է փախուստի: Հետապնդելով նրան՝ մահացածի հայտնաբերման վայրից բավականին հեռավորության վրա կարողանում են նրան բռնել:
Պարզվում է, որ նա մահացածի որդին է, ով տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկյացնում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)