Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարհանել խափանված ճոպանուղու պատճառով
Շվեյցարիայում մոտ 3 հազար մետր բարձրության լեռան գագաթից շուրջ 400 զբոսաշրջիկ են տարահանել ուղղաթիռների միջոցով: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ նման անհրաժեշտությունն առաջացել Է ճոպանուղու անսարքության պատճառով, որը պետք Է զբոսաշրջիկներին հասցներ ներքևում գտնվող լեռնադահուկային առողջավայր:
Մարդկանց տարհանելու նպատակով գործի Է դրվել 4 ուղղաթիռ, որոնք նրանց տեղ են հասցրել խմբերով:
Միջադեպի պատճառով, որը տեղի է ունեցել Շլիթհորն լեռան վրա, ոչ ոք չի տուժել: