211652_close_icon
views-count2821 դիտում article-date 10:18 30-12-2019

Ալպերում ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառով մոտ 100 մարդ 2 ժամ կախված է մնացել օդում

Ֆրանսիայում ճոպանուղու աշխատանքի խափանման հետևանքով 97 մարդ ավելի քան 2 ժամ կախված է մնացել ճոպաններից կախված նստարանների վրա։ Այս մասին հայտնում է [url=http://www.leparisien.fr/faits-divers/serre-chevalier-une-centaine-de-skieurs-evacues-d-un-telesiege-en-panne-29-12-2019-8225910.php]Le Parisien[/url]-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սեր-Շեվալյե լեռնային առողջարանում, որը գտնվում է Վերին Ալպեր դեպարտամենտում՝ ծովի մակարդակից 2200-2500 մետր բարձրության վրա։ Փրկարար ծառայությունը դահուկորդներին ցած իջեցնելու համար գործի է դրել ուղղաթիռ և ցամաքային միջոցներ, որոնք թույլ են տվել ավելի քան 10 մետր բարձրությունից իջեցնել ուղևորներին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր