43030 դիտում
14:55 21-06-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ЗИЛ-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար. վերջինն էլ բախվել է բետոնե պարսպին. 5 վիրավորների մեջ կա հղի կին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Mercedes մակնիշի 023 AA 32 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար հատվածը և բախվել բետոնե պարսպին:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 4 ուղևորներ, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են՝ 4-ը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Չարենցավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ մակնիշի 34 ՍF 497 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել ու Mercedes-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ: Mercedes-ի վարորդն էլ բախումից խույս տալու պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչ Գրիգոր Դալլաքյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ն նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի ատուկ պահպանվող տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+