211652_close_icon
views-count2227 դիտում article-date 23:01 03-02-2025

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել «Opel»-ի համար, վերջինն էլ բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, դուրս եկել հանդիպակաց գոտի ու մեկ այլ «Mercedes» բախվել է «Opel»-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմանենրում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ծաղկունք գյուղի կամրջի հարևանությամբ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել «Opel»-ի համար, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ինչից հետո․ երբ վարորդը իջել է մեքենայից և վթարային եռանկյունի է տեղադրել, մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա բախվել է «Opel»-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սեդրակ Մելիքյանը և կրտսեր պարեկ Նարեկ Վարդանյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր