ԱԱ-2018. Ռոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյին։
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը գլխի հարվածով 4-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը:
Այս հաղթանակից հետո Պորտուգալիան վաստակեց 4 միավոր, իսկ Ռոնալդուն 4 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է:
Խմբի մյուս խաղում Իսպանիան կհանդիպի Իրանին՝ Երևանի ժամանակով 22։00-ին:
[b]ԱԱ-2018, B խումբ
[/b]
Պորտուգալիա - Մարոկկո՝ 1։0
Կրիշտիանու Ռոնալդու, 4



