Եվրո-2016. Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց, բայց «քաշեց» Պորտուգալիային. տեսանյութ
Եվրո-2016-ի F խմբի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 խաղաց Ավստրիայի հետ:
Այս հաշվի համար պորտուգալացիները միայն իրենց կարող են մեղադրել: Ունենալով հսկայական առավելություն, ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, Պորտուգալիան որևէ օգուտ դրանից չքաղեց:
Ավելին, Պորտուգալիան 78-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Արդյունքում Պորտուգալիան շատ կարևոր միավորներ կորցրեց: 31-ամյա Ռոնալդուի հիմար միգուցե թույլ սփոփանք է այն փաստը, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա անցկացրեց 128-րդ հանդիպումը և այդ ցուցանիշով դարձավ երկրի գլխավոր թիմի ռեկորդակիրը` գերազանցելով լեգենդար Լուիշ Ֆիգուի ռեկորդը
Այժմ F խմբում խճճված վիճակ է. առաջատարը 4 միավորով Հունգարիան է, Պորտուգալիան ու Իսլանդիան ունեն 2 միավոր, իսկ Ավստրիան` 1:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, F խումբ, 2-րդ տուր
[/b]
Պորտուգալիա-Ավստրիա` 0:0