ԱԱ-2018. Ուրուգվայը Կավանիի շնորհիվ հաղթեց Պորտուգալիային. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում Ուրուգվայի հավաքականը դրամատիկ խաղում 2:1 հաշվով հաղթեց Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին:
Ուրուգվայցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, որի երկու գոլերն էլ արտակարգ գեղեցիկ ստացվեցին: Նշենք, որ 71-րդ րոպեին Կավանին վնասվածք ստացավ, և Կրիշտիանու Ռոնալդուի օգնության լքեց խաղադաշտը:
Պորտուգալացիների կազմում աչքի ընկավ պաշտպան Պեպեն:
Այսպիսով, Ուրուգվայը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը:
[b]ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
[/b]
Ուրուգվայ-Պորտուգալիա՝ 2:1
Կավանի, 7, 62 – Պեպե, 55