211652_close_icon
views-count83822 դիտում article-date 10:04 20-06-2018

Ամեն շաբաթ Կոնդում մոմ էինք վառում ու երդվում՝ «Մկրտվելու ենք հաղթանակած Հայաստանում». Փակագծերն են բացում հայտնի ցուցարարներ Ամիգոն ու ջրցան մեքենային միջնամատ ցույց տված Կարոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2015 թվականին, երբ սկսվեց էլեկտարէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները և այն ստացավ «Էլեկտրիկ Երևան» անունը, այդ օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների, այդ թվում՝ նստացույցերի, քայլարշավների ժամանակ հանրությունը ականտես եղավ այնպիսի դեպքերի, որոնց մասին հետագայում պատմաբանները դեռ նյութեր կգրեն: Այդ օրերին նույնիսկ անծանոթ մարդիկ ծանոթանում էին ու դառնում մի ընտանիքի անդամ: «Էլեկտրիկ Երևան»-ը մտերմացրեց նաև երևանցիներ, հայտնի ցուցարարներ Արթուր Ղուկասյանին, ով ավելի շատ հայտնի է Ամիգո անվամբ և Կարո Ղուկասյանին, ով էլ հայտնի դարձավ, երբ այդ ակցիաների ժամանակ Բաղրամյան պողոտայում ջրցան մեքենայի առջև առանց վախի միջնամատ ցույց տվեց ցուցարարների վրա ջուր լցնող մեքենան կառավարող ոստիկանին: Երեկ՝ հունիսի 19-ին, Երևանի Կոնդում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում մկրտություն էր: Մկրտվողը Արթուր Ղուկասյանն էր, նույն ինքը՝ Ամիգոն, ով այսուհետ եկեղեցում ստացավ հոգևոր Դանիել անունը: Կնքահայրն էլ Կ. Ղուկասյանն էր, ով նույնպես օրեր առաջ է մկրտվել և դրա պատճառը կայանում էր նրանում, որ նրանք ցանկացել են մկրտվեն իրենց ուզած Հայաստանում, ու այդ մասին երդվել էին նույն Կոնդի եկեղեցում, երբ ամեն շաբաթ իրենց պայքարի հաղթանակի համար այցելում էին եկեղեցի, մոմ վառում ու աղոթք ուղղում առ Աստված: Մկրտությանը նեկա էին նրանց պայքարի ընկերների մի մասը, ովքեր բարի նախանձով հիշում ու սանիկին ու քավորին ասում էին. «Գիտեինք՝ չէիք ժխտելու ձեր երդումը ու գիտեինք, որ վաղ, թե ուշ կատարվելու էր ձեր ցանկությունը: Իսկ աւյդ ցանկությունը ուզում էին շատերը: Մնում է Աստծո օրհնությամբ ու ողջախոհությամբ պահենք այդ հաղթանակները»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 253+
253+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր