211652_close_icon
views-count111821 դիտում article-date 18:37 16-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. Եղնիկների զորամասում զինվորները ասում էին. «Եթե հակառակորդը ոտնձգություն կատարի, ապա մենք նրան «միջնամատ» ենք ցույց տալու»

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերում ու մարտական դիրքերում սպաներն ու ժամկետային զինծառայողները սկսել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրենց գումարտակներում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Մեծ պատասխանատվությամբ վերանորոգում ենք կազարմաները, քանի որ գիտենք, որ 2 տարի այն ծառայել է մեզ որպես տուն, իսկ հետո էլ այն մաքուր վիճակով հանձնելու ենք եկող առյուծ տղերքին և դա լինելու է շարունակական»: Եղնիկներ հայտնի զորամասում նույնպես սպա ու զինվոր նույն աշխատանքն են կատարում: Վերանորգվում են ոչ միայն ննջասենյակները, այլև խոհանոցը, մարզադահլիճը, կարգի են բերվում մահճակալները, անկողնային պարագաներն ու բաղնիքները: Զինծառայողները նշում էին նաև, որ այդ ամենով հանդերձ՝ իրենք նաև սպաների հետ անառիկ են պահում ու շարունակում են պահել առաջնագիծը: Ու եթե թշնամին փորձի ոտնձգություն կատարել սահմանի նկատմամբ, ապա իրենք «միջնամատ» են ցույց տալու ազերի ճիվաղներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր