ԱԱ-2018. Սերբիան հաղթանակով մեկնարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի խմբային փուլում՝ Սերբիայի հավաքականը Սարանսկում 1:0 հաշվով հաղթեց Կոստա Ռիկայի:
Սերբերը բավական վստահ հանդիպում անցկացրեցին և պետք է ավելի խոշոր հաշվով հաղթեին: Սակայն կոստառիկացիների հանրահայտ դարպասապահ Կեյլոր Նավասը բազմաթիվ անգամ թիմին փրկեց անհուսալի թվացող դրվագներում:
Սակայն նույնիսկ Նավասը անզոր գտնվեց, երբ 56-րդ րոպեին սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը տուգանային հիանալի հարված կատարեց և գնդակը հայտնվեց դարպասի վերին անկյունում:
Այս խմբի մյուս խաղը Երևանի ժամանակով 22։00-ին՝ կհանդիպեն Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները։
ԱԱ-2018, E խումբ
Կոստա Ռիկա - Սերբիա՝ 0։1
Ալեքսանդր Կոլարով, 56



