«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2015/2016 մրցաշրջանի առաջին տուրում:
Մանկունյանցիները 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարան «Տոտենհեմի» նկատմամբ: Ընդ որում, մրցաշրջանի առաջին գոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Կայլ Ուոքերը, որը ինքնագոլ խփեց:
Նշենք, որ մանկունյանցիների կազմում բացակայում էր դարպասապահ Դավիդ Դե Խեան, իսկ նրան փոխարինած արգենտինացի Սերխիո Ռոմերոն փայլուն հանդիպում անցկացրեց, մի քանի անգամ դժվարին գնդակներ ետ մղելով:
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1։0
Քայլ Ուոլքեր, 22, ինքնագոլ