Եվրո-2016. Ֆրանսիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով. տեսանյութ
2016թ. Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց: Առաջին խաղում տանտերերը` Ֆրանսիայի հավաքականը ընդունեց Ռումինիայի ընտրանուն:
Ի հեճուկս կանխատեսումների, որ Ֆրանսիայի հավաքականը հեշտ հաղթանակ կտանի, ռումինացիները արժանի մրցակից դուրս եկան, և ոչնչով չզիջեցին տանտերերին:
Հանդիպումը գոլային պահերով բավական հարուստ ստացվեց: Առաջին խաղակեսը գոլազուրկ ստացվեց: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում:
Մրցաշարի առաջին գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը 57-րդ րոպեին Պայեյի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը:
65-րդ րոպեին ռումինացիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը վստահորեն իրացրեց Ստանկուն: Դրանից հետո խաղադաշտում անզիջում պայքար էր ընթանում և երբ թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, 89-րդ րոպեին Դիմիտրի Պայեն ֆանտաստիկ հարվածով գրավեց ռումինացիների դարպասը և հաղթանակ պարգևեց Ֆրանսիային:
[b]Եվրո-2016, A խումբ
[/b]
Ֆրանսիա - Ռումինիա՝ 2:1
Օլիվյե Ժիրու, 57, Դիմիտրի Պայե, 89 - Բոգդան Ստանկու, 65, 11մ