108975 դիտում
16:19 17-06-2018
Արտակարգ դեպք Դիլիջանում. «Միմինո» հյուրանոցի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ 30-ամյա հանգստացողը սպառնացել է իրեն և երեխային՝ ասելով, որ երկուսին էլ սպանելու է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Միմինո» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բադիրյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ժամը 23։00-ի սահմաններում 1 օր առաջ նշված հյուրանոցային համալիրում հանգստացող Երևանի բնակիչ՝ 30-ամյա Սիմոն Պ.-ն հյուրանոցային համալիրում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, իսկ հետո մի քանի անգամ հարվածել է հյուրանոցի տնօրեն՝ 44-ամյա Գայանե Մ.-ին և նրա երեխային, այնուհետև կոտրել է գույքը, իսկ հետո էլ սպառնացել, որ կսպանի տնօրենին ու նրա երեխային՝ այդ ընթացքում խանգարելով նաև հյուրանոցում գտնվող հանգստացողների հանգիստը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Սիմոն Պ.-ին և տեղափոխել ոստիկանության Դիլիջանի բաժին։
Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սիմոն Պ.-ն ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ պարզելու համար սթափության աստիճանը, և դեռևս եզրակացության պատասխանը ոստիկանությունը չի ստացել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
17:08 23-06-2024
Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը