Արտառոց դեպք՝ Երևանում․ «Ավան» առողջության կենտրոնի բժշկուհին դիմել է ոստիկաններին և հայտնել, որ տնօրենը, տնօրենի տեղակալը և իրավաբանը իրեն վիրավորել են և սպառնացել, որ կազատեն աշխատանքից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 53-ամյա Նազիկ Ղ․-ն և հայտնել, որ «Ավան» առողջության կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 50-ամյա Արա Ն․-ն, տնօրենի տեղակալ, Երևանի բնակիչ 68-ամյա Վառվառա Մ․-ն և իրավաբան Նելսոն Ն․-ն պարբերաբար վիրավորական բնույթի արրտահայտություններ են հնչեցրել իր հասցեին և սպառնացել, որ կազատեն աշխատանքից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Նազիկ Ղ․-ն աշխատում է «Ավան» առողջության կենտրոն ՓԲԸ-ում, որպես բժշկուհի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։