Դորտմունդի «Բորուսիան» մարզադաշտի տարողությունը կավելացնի 6 տեղով
Դորտմունդի «Բորուսիան» նոր մրցաշրջանում Բունդեսլիգայի հանդիպումներին կավելացնի իր մարզադաշտի տարողությունը
«Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կհայտնվեն 6 նոր տեղեր, տարողությունը 81 359 տեղից կդառնա մինչև 81 365 տեղ:
Ինչ վերաբերում է եվրագավաթներին, ապա ստադիոնի տարողությունը կավելանա 248 տեղով և կկազմի 66 099 տեղ:
Այս մրցաշրջանում «Բորուսիայի» հանդիպումների տարեկան աբոնեմենտներ ձեռք բերելու հայտերը գերազանցել են 50 հազարի նշաձողը:


