2456 դիտում
14:36 24-08-2015
Դորտմունդի «Բորուսիան» Տուխելի օրոք լավագույն մեկնարկն է ցույց տվել պատմության մեջ
Դորտմունդի «Բորուսիայի» բոլոր մարզիչների թվում Տոմաս Տուխելը պատմության մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց մրցաշրջանի մեկնարկում:
«Բորուսիայի» հետ աշխատած ոչ մի մարզչի չէր հաջողվել նախկինում Բունդեսլիգայի մրցաշրջանում մեկնարկել երկու չոր հաղթանակներով՝ գնդակների 8:0 տարբերությամբ:
Հիշեցնենք, որ 1-ին տուրում դորտմունդցիները 4:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61840/]հաղթեցին[/url] Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ 2-րդ տուրում նույն հաշվով հյուրընկալվելիս [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/23/62589/]հաղթեցին[/url] «Ինգոլշտադտին»:
Բացի այդ, մրցաշրջանի նախապատրաստական փուլում վեց հաղթանակ է տարել ընկերական հանդիպումներում, ինչը նույնպես մինչև Տուխելը ոչ ոքի չէր հաջողվել:
Նախկինում միայն մեկ անգամ է «Բորուսիան» Բունդեսլիգայի մեկնարկային երկու տուրերում սեփական դարպասը անառիկ պահել՝ 2001թ., Մատիաս Զամերի օրոք: Իսկ ավելի քան 8 գնդակ խփվել է միայն 1994/95 մրցաշրջանում՝ Օտմար Հիտցֆելդի օրոք:
Նմանատիպ նյութեր
5483 դիտում
23:13 20-09-2017
Մեսին լավագույն մեկնարկն է ցույց տվել կարիերայում
2565 դիտում
23:50 25-11-2015
Հումելսը կարող է լքել «Բորուսիան» Տուխելի հետ կոնֆլիկտի պատճառով
2905 դիտում
15:38 21-09-2015
Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ է սահմանել
Այս բաժնից
1984 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2494 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող